00:00:00

Ավտովթար ու ծեծկռտուք` Մրգավետ գյուղում. հարուցվել է քրգործ, կա ձերբակալված անձ

23:20, 28 ապրիլ 2020 Պատահարներ

Ապրիլի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ ոտքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը: Պարզվեց` նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, Մրգավետ գյուղում ավտովթարի պատճառով ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձինք ծեծել են տուժողին, ինչի հետեւանքով նա մարմնական վնասվածքներ է ստացել: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Նախաքննական մարմնի աշխատակիցների հետ համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ քաղաքացուն մարմնական վնասվածքը պատճառել են Արարատի մարզի երեք բնակիչներ, որոնցից մեկը` Դալար, երկուսը Աբովյան գյուղի բնակիչներ են: Բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 25-ին կասկածվողներից երկուսը ներկայացան ոստիկանության Արտաշատի բաժին եւ խոստովանեցին կատարածը: Նրանցից մեկը ձերբակալվել է: Միջոցառումներ են ձեռնարկվում երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր