00:00:00

Գագիկ Խաչատրյանի որդին Հայաստանում չէ

23:00, 28 ապրիլ 2020

Ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին մոտ կանգնած Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Խաչատրյանի որդիներից Արտյոմ Խաչատրյանն այս օրերին Հայաստանում չի գտնվում: Հիշեցնենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան նախորդ տարվա oգոստոսից կալանավորված է, նրա որդիների բիզնեսների վրա կալանք է դրված: Factor.am-ը Խաչատրյանների պաշտպան Երեմ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ Արտյոմ Խաչատրյանը երկրից այս փուլում հեռացել է: «Արտյոմ Խաչատրյանը երկրից չի հեռացել: Նա մշտապես բիզնես գործունեությամբ պայմանավորված՝ գնում և գալիս է Հայաստան: Իսկ ներկայումս կորնավիրուսով պայմանավորված՝ չի կարողանում ետ վերադառնալ»,- ասաց նա: factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր