00:00:00

Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց․ Հայկ Մարության

22:27, 28 ապրիլ 2020

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը: Սա նշանակում է, որ տրանսպորտային բարեփոխումների իրացման ընթացքում հասել ենք հերթական հանգրվանին: Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը: Մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում: Մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր