Պարոն քաղաքապետ, այն, որ դուք հատուկ ունակություն ունեք հարցերից խուսափելու, դա չենք քննարկում, բայց որ այնքան կընկնեք, որ տղամարդուն կնոջ տեղ կդնեք եւ անկախ նրանից, թե ինչ հարաբերություն ունենք այդ մարդու հետ, ինչքան ենք նիստերի ժամանակ վիճել, սա կարծում եմ՝ չափն անցնել է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ նշեց «Լույս» խմբակցության անդամ Թեհիմնա Վարդանյանը՝ դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին։
«Ինչ է նշանակում՝ աղջիկները երեւի մի բան չեն կիսել: Ես ձեզ հորդորում եմ ձեր տեղն իմանալ, ձեր աթոռին վերաբերմունքով մոտենալ, որովհետեւ սա անթույլատրելի է: Նաեւ անթույլատրելի է քմծիծաղներն այս հարցի հետ կապված»,-ասաց Թեհմինա Վարդանյանը:
Իսկ երբ քաղաքապետ Հայկ Մարությանն սկսեց ծիծաղել, Վարդանյանն արձագանքեց. «Ես հասկանում եմ, որ ամեն անգամ անելանելի վիճակից սկսում եք կչկչալ, բայց եսարդեն խղճով եմ վերաբերվում դրան»:
Նշենք, որ ավելի վաղ անդրադառնալով «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանի հայտարարություններին, թե քաղաքապետի կինը իրեն առաջարկել է ազատման դիմում գրել, Հայկ Մարությանն արձագանքելն էր. «Ես բամբասանքներին չեմ անդրադառնում, չգիտեմ «աղջիկներն իրար մեջ ինչ չեն կիսել այնտեղ»: