00:00:00

Ադրբեջանում բանկային ճգնաժամը խորանում է․ Երկու դրամատուն զրկվել են լիցենզիայից

21:07, 28 ապրիլ 2020

Ադրբեջանի կենտրոնական բանկը չեղյալ է հայտարարել երկու բանկի գործունեության լիցենզիաները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչեով Ադրբեջանի կենտրոնական բանկի հայտարարությունը, Atabank և Amrahbank դրամատների գործունեության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է ապրիլի 28-ին։ Ըստ Ադրբեջանի կենտրոնական բանկի հայտարարության, բանկերի ֆինանսական վիճակի վատթարացումը վաղուց է սկսվել և նրանք չեն կարողանում վերադարձնել ավանդատուների միջոցները։
Ապրիլի 27-ին Ադրբեջանի կենտրոնական բանկն ուղիղ կառավարում էր մտցրել երկրի չորս դրամատներում։ Atabank, AGBank, NBC Bank և Amrah Bank դրամատներում նշանակվել էին ժամանակավոր կառավարիչներ, որոնց փոխանցվել են կառավարման բոլոր լիազորությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր