00:00:00

Վարչապետի մամուլի քարտուղարը լավ կլինի տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին․ Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը

19:56, 28 ապրիլ 2020

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մի շարք լրատվամիջոցներից ստացված հարցումներին ի պատասխան` ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն անդրադարձել է վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան այօրվա գրառմանը, որը տեղ է գտել նաև Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում. «Մի ամբողջ պետություն և նրա իրավական համակարգը սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում անգամ սեփական քմահաճույքներին ու անձնական վրեժխնդրությանը ծառայեցնելու մարմաջով տառապող ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից և այդ հարթության մեջ մեկնաբանման ենթակա չեն: Ի դեպ, վարչապետի մամուլի քարտուղարը լավ կլինի տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով»»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր