00:00:00

Ալեն Սիմոնյանի լրջության գնահատականը «Իմ քայլը» խմբակցությունը տվել է՝ նրան ԱԺ փոխնախագահ ընտրելով․ Լիլիթ Մակունց

19:48, 28 ապրիլ 2020

Ազգային ժողովում այսօր փոխհրաձգություն էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև: Ալեն Սիմոնյանը Էդմոն Մարուքյանին մեղադրեց պոպուլիզմի մեջ, Մարուքյանի թիմակից Անի Սամսոնյանն էլ իր ելույթում հեգնեց, թե Ալեն Սիմոնյանին անգամ սեփական թիմում լուրջ չեն ընդունում, գրում է Hraparak.am-ը։ «Իմ քայլը» խմբակցությունը Սամսոնյանի այս հայտարարությանն անարձագանք չթողեց: Ալեն Սիմոնյանի թասիբին կանգնեց ու նրա լրջության աստիճանը բարձր գնահատեց անձամբ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Քանի որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկի կողմից մեր թիմակցի հասցեին հնչեց տեսակետ, և, ավելին, այդ տեսակետը վերագրվեց նաև «Իմ քայլը» խմբակցությանը, ուստի հարկ եմ համարում անդրադառնալ այդ տեսակետին: Ուրեմն մեր թիմակից Ալեն Սիմոնյանի լրջության գնահատականը «Իմ քայլը» խմբակցությունը տվել է Ալեն Սիմոնյանին ԱԺ փոխնախագահ առաջադրելով և ընտրելով: Եվ նրա ելույթներից ու նաև առաջնային ֆրոնտում մեր տեսակետները ներկայացնելիս կարծում եմ՝ էլ ավելի տեսանելի է մեր լուրջ վերաբերմունքը մեր թիմակցի նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Ալեն Սիմոնյանը դիպուկ, տեղ-տեղ՝ սուր, բայց փաստարկված տեսակետներ է հայտնում, որին հակափաստարկներ չկան, պարզապես պետք է ընդունել, որ հակափաստարկներ չկան»,-ընդգծեց Լիլիթ Մակունցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր