00:00:00

Կիև- Երևան չվերթ. Հայաստան է վերադառնում 150 քաղաքացի (տեսանյութ)

18:05, 28 ապրիլ 2020

Կիև-Երևան չարտերային չվերթով 150 ՀՀ քաղաքացի վերադարձավ հայրենիք։ Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության Facebook-յան պաշտոնական էջը, հաղորդվում է, որ երկար բանակցությունների արդյունքում հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերվել ուկրաինական SkyUp ընկերության հետ։ Կիև-Երևան չարտերային թռիչքի ֆինանսական բոլոր ծախսերը հոգացել է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։ Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ այս թռիչքով Հայաստան են ժամանում ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև նաև նրանց ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Դեսպանը շարունակում է Ուկրաինում բնակվող բոլոր հայերի խնդիրները մշտապես գտնվել են միության նախագահ Վիլեն Շատվորյանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Ակտիվ համագործակցության շրջանում մեր հայրենակիցներին հուզող խնդիրները արագ կարգավորվում են։ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը իր կատարած աշխատանքների մասին շատ չի սիրում խոսել, մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, բարի գործերի մասին քիչ է պետք բարձրաձայնել։ Դեսպանատուն- հայերի միություն համագործակցությունը արդյունավետ է գնահատում։ ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ինչ- ինչ խնդիրներ կունենան Ուկրաինայում գիտեն ում դիմեն։  Վիլեն Շատվորյանի հետ հեռախոսազրույցում խոսեցինք նաեւ Գերագույն ռադայի «Ուկրաինա-Հայաստան» բարեկամության խմբի փոխնախագահ, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Դարյա Վոլոդինայի հայտարարությունից։ Վերջինս հիշեցնենք ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Ուկրաինան չի ճանաչում «Հայոց ցեղասպանությունը»: Ուկրաինայում հայերի միության նախագահը դիվանագետի այս հայտարարությանը հետեւյալ կերպ է արձագանքում։ Հետո դարձյալ անդրադարձ Ուկրաինայում բնակվող հայերին։ Շատվորյանը վստահեցրեց իրականացված չվերթները այսքանը չեն, եթե մեր հայրենակիցները առաջիկայում ցանկություն կունենան վերադառնալ Հայաստան, անհրաժեշտության դեպքում նոր չվերթներ կկազմակերպվեն։ Ի դեպ Վիլեն Շատվորյանի անմիջական նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ Երևանի Օղակաձև զբոսայգում՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարևանությամբ, 2020-ի կեսերին հանրային սքեյթ-պարկ կլինի: Շինաշխատանքները ակտիվ փուլում են։ Հայաստանից հեռու, բայց հայերի խնդրով։ Հայրենասիրությունը սահմաններ չի ճանաչում, եզրափակում է Վիլեն Շատվորյանը, ընդգծելով մայր հայրենիքից հեռու, ապրում, բայց գործում է ի շահ Հայաստանի պետության եւ Հայաստանի քաղաքացիների խնդրով։ Բարի թռիքչ և թեթև վայրէջք Երևանում, մաղթում է միության նախագահը։ Հավելենք, որ այս թռիչքով Հայաստան ժամանող բոլոր ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։ Անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանից նրանց տեղափոխելու են մեկուսացման հատուկ վայրեր: https://www.youtube.com/watch?v=idhehRvyXBo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր