00:00:00

««Սերժի դեմ» իրականացվող հերթական գրոհով ոչ իր տան ճրագն է վառ մնալու, ոչ էլ իր երեխեքին է կերակրելու». Աշոտյան

16:11, 28 ապրիլ 2020

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովրդի ձեռքերի վրա իշխանության եկած վարչապետն այլևս մատ է թափ տալիս իրեն «մարդ» դարձրածների վրա ու սպառնում հոսանքա- և գազազրկումներով: Այս կառավարությունն իրոք միայն լավ եղանակի, «լեն օրերի» կառավարություն էր, որն ընդունակ էր լոկ մակաբուծել տարիների ընթացքում ստեղծված պետական կառավարման համակարգի վրա՝ ջանասիրաբար ծծելով պետության միջոցներից պարգևավճարներ, շռայլ գործուղումներ և իշխանական բազմաթիվ այլ «կայֆեր»: Այսօր Նիկոլ Փաշինյանը ծծեց նաև ժողովրդի լավատեսության վերջին կաթիլներն իր հանդեպ՝ տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով մեն-մենակ խորացող սոցիալական աղետի պայմաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր