00:00:00

Աղավնաձոր մոտակա ճամփեզրին առկա է ժայռաբեկորի պոկվելու եւ ցած գլորվելու վտանգ

15:53, 28 ապրիլ 2020 Պատահարներ

Ապրիլի 28-ին, ժամը 11:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի 8-րդ փողոցի մոտակա ճամփեզրին առկա է ժայռաբեկորի պոկվելու եւ ցած գլորվելու վտանգ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժայռաբեկորը (մոտ 2 խմ) գտնվում է 7-րդ փողոցից մոտ 25 մ բարձրության վրա, առկա է ընկնելու վտանգ. ընկնելու ուղղության վրա գտնվում է 7 փողոցի տներից մեկը, մոտակա օժանդակ շինությունները, եւ միջհամայնքային ավտոճանապարհը: Ժայռաբեկորի հեռացման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր