00:00:00

ՀՀ-ում ապրիլի 27-ից 28-ը բացահայտվել է հանցագործության 47 դեպք. Ոստիկանություն

14:29, 28 ապրիլ 2020

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու եւ ընտանեկան բռնության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության, յուրացման կամ վատնման ու ապօրինի ծառահատման՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, փաստաթուղթ կեղծելու ու պոռնկագրական նյութերի տարածման 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր