00:00:00

Կիեւ-Երեւան-Կիեւ չարտերային թռիչքի օդանավում 7 ազատ տեղ կա․ դեսպանությունը հրապարակել է ուղեւորների ցանկը

11:18, 28 ապրիլ 2020

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է այսօր՝ ապրիլի 28-ին  Կիեւ-Երեւան-Կիեւ չարտերային թռիչքի ուղեւորների ցանկը: Դեսպանատան գրառման մեջ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, կից ձեր ուշադրությանն ենք ներկայացնում SkyUp ընկերության ապրիլի 28-ի ժամը 15։00-ի Կիեւ-Երեւան չարտերային թռիչքի ուղեւորների ցուցակը։ Նախապես գրանցված անձանցից մի քանիսը տարբեր պատճառներով հրաժարվել են մեկնել։ Ինքնաթիռում կա ազատ 7 տեղ։ Խնդրում ենք ստուգել ձեր տվյալների առկայությունը ցուցակում, իսկ ովքեր չեն արձանագրվել, խնդրում ենք շտապ հաղորդագրություն ուղարկել դեսպանության FB էջին կամ զանգել մեզ թեժ գծով +380733737447»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր