00:00:00

Վանաձորում «Volksfagen Golf»-ը դուրս է եկել ճանապարհից, բախվել սյանն ու բռնկվել. մեքենան լրիվ այրվել է

10:18, 28 ապրիլ 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 27-ին, ժամը 20:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 12 Բ հասցեի մոտ տեղի է ունեցել ավտովթար. «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլ. սյանը, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 12 Բ հասցեի մոտ «Volksfagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վոլոդյա Բ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլ. սյանը, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։55-ին, մարվել՝ 21։05-ին։ Ամբողջությամբ այրվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր