00:00:00

Հայ մասնագետները Covid-19-ի դեմ պայքարի համար պատրաստել են օդը վիրուսներից մաքրող սարքեր

23:03, 27 ապրիլ 2020

Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել կորոնավիրուսի դեմ սեփական միջոցներով պայքարելու համար: Այս անգամ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մասնագետները պատրաստել են օզոնային 20 գեներատոր, որոնք նախատեսված են փակ տարածքների, նաև բժշկական սարքավորումների ախտահանման համար: ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն ձեռք է բերել դրանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը: «Մեր լաբորատորիան ընդհանուր առմամբ այս գործերով չի զբաղվում, բայց քանի որ կորոնավիրուսի, արտակարգ դրության պատճառով անհրաժեշտություն կար, մենք որոշեցինք մի բան անել: Եվ մտածեցինք՝ ամենալավն այն կլինի, որ կարողանանք մի բան ստեղծել, որը կախտահանի»,-պատմեց Ապրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր