00:00:00

Սարի թաղում տան պարիսպ է փլուզվել. տուն մուտք գործելը դարձել է անհնարին

20:56, 27 ապրիլ 2020 Պատահարներ

Ապրիլի 27-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի Թաղի 21-րդ փողոցի տներից մեկի պարիսպը փլուզվել է, ինչի հետեւանքով տուն մուտք գործելը դարձել է անհնարին: Այս մասին տեղեկանում ենք ԱԻն-ի լրատվության ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ չբնակեցված տան պարիսպը (մոտ 18 քմ) փլուզվել է եւ փակել հարեւան տան մուտքը: Առկա է հիմնական պատի (8 քմ) փլուզման վտանգ: Փրկարարները հեռացրել են թափված քարերի մի մասը՝ բացելով տան մուտքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր