00:00:00

Հանրապետության նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը սրտի վիրահատություն է տարել

20:07, 27 ապրիլ 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը ինստագրամում գրել է, որ սրտի վիրահատություն է տարել․ «Վերջերս ունեցա սրտի վիրահատություն Երևանի Աստղիկ բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքում։ Շնորհիվ վիրաբույժ Մհեր Սասունիի, կարդիոլոգ Կարինե Սարգսյանի, անեստեզիոլոգ Եվա Կրասնիկովայի, նվիրված լավագույն բժիշկների թիմի և կատարելապես մասնագիտացված բուժքույրերի՝ իմ սիրտը վերականգնվեց, հիմա ապաքինման ընթացքի մեջ է և ես հնարավորություն ստացա նորից սկսել իմ կյանքը։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին։ Շնորհակալ եմ նաև բոլորին ովքեր ուղարկեցին ծաղկեփնջեր, գրքեր, բացիկներ, նամակներ և բարի մաղթանքներ, որն ինձ շատ օգնեց»,- գրել է տիկին Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր