00:00:00

Սողանք՝ Շահումյան համայնքում. հողախառն զանգվածը սահել է 25 մետր եւ ամբողջովին փակել փողոցը

18:34, 27 ապրիլ 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 13:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան համայնքի 6-րդ փողոցի ծայրամասում տեղի է ունեցել սողանք (մոտ 180 խմ)։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ապրիլի 27-ի ժամը 08:00-ի սահմաններում տեղի է ունեցել սողանք: Շահումյան համայնքի 6-րդ փողոցի տներից մեկի ձախակողմյան սարալանջից մոտ 200 խմ հողախառն զանգված պոկվել եւ մոտ 25 մ սահելով մոտեցել է փողոցի աջակողմյան հենապատին՝ ամբողջովին փակելով փողոցը. տանը վտանգ է սպառնում։ Առկա է եւս մոտ 200 խմ հողախառն զանգվածի տեղաշարժի վտանգ։ Փրկարարների օգնության կարիքը չի եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր