00:00:00

Եղվարդ քաղաքի «Նաիրի» բկ-ի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով. ԲԿ-ի աշխատակիցներն այս պահին թեստավորվում են

17:43, 27 ապրիլ 2020

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրիի» բժշկական կենտրոնի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, շրջանակը պարզվում է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Եղվարդ համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը։ Հարությունյանն ասաց, որ վարակվածը հիվանդանոցի օպերատորն է, որը վարակվել է իր ամուսնուց։ Հաստատված վարակակիրներ են նաեւ քաղաքացու եղբայրը եւ եղբոր կինը։ «Այս պահին ԲԿ-ի աշխատակիցները թեստավորվում են»,- ասաց Հարությունյանը։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր