00:00:00

Նոր տվյալներ Շիրակի մարզից․ վարակվել են թե՛ դիահերձարանի, թե՛ դեղատան աշխատակիցներ

16:41, 27 ապրիլ 2020

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 65 հիվանդ, որոնցից 59-ը Շիրակի մարզի բնակիչներ են, գրում է aravot.am-ը։ Պաշտոնական աղբյուրի համաձայն, Գյումրու ինֆեկցիոնում բուժում ստացող 59 հիվանդներից զատ՝ 11 շիրակցիներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 10 անձ առողջացել և դուրս է գրվել։ Հիվանդության հետեւանքով արձանագրվել են մահվան 3 դեպքեր: Հիշեցնենք, որ մահվան երեք դեպքերն էլ արձանագրվել էին Անի խոշորացված համայնքում, մահացել էին երեք տղամարդիկ, նրանցից երկուսը Մարալիկից էին՝ 68 և 90 տարեկան, մեկը՝ Ձորակապ համայնքից՝ 62 տարեկան։ «Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 277 քաղաքացի։ Մարտի 1-ից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 686 նմուշառում։ Ռիսկերի և շփումների բացահայտման և մեկուսացման աշխատանքներն իրականացվում են շարունակաբար», -գրված է մարզպետարանի պաշտոնական լրահոսում։ Նշենք, որ Գյումրիում վարակվել են թե՛ «Սուրբ Յոթ վերք» եկեղեցու մոմավաճառը, թե՛ դեղատներից մեկի աշխատակիցներ, նաև դիահերձարանի մեկ աշխատակից, որի հիվանդանալը, ըստ մարզպետարանից մեզ փոխանցված տեղեկության, անմիջապես կապ ունի Մարալիկի օջախի հետ։ Կորոնավիրուսի մեկ դեպք էլ արդեն հայտնաբերվել է Շիրակի մարզի երկրորդ քաղաքում՝ Արթիկում, այս մասին պաշտոնական տեղեկություն էր տարածել Արթիկ համայնքի օպերատիվ շտաբը։ Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էին Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատակիցներ։ Պարետի որոշմամբ, մինչև ապրիլի 30-ը ժամը 23․59-ը երկարացվել է Մարալիկ ու Ձորակապ համայնք անձանց ու տրանսպորտային միջոցների մուտքի ու ելքի սահմանափակումը։ Աղբյուր՝ aravot.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր