00:00:00

Երևանի ավագանու հերթական նիստը կանցկացվի քաղաքապետարանի ճեմասրահում

15:43, 27 ապրիլ 2020

Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունը՝ Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստը ևս կանցկացվի քաղաքապետարանի ճեմասրահում: Նիստի անցկացման համար ապահովված կլինեն տեխնիկական անհրաժեշտ պայմաններն ու համապատասխան հակահամաճարակային միջոցառումները: Լրագրող գործընկերներին կրկին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով: Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրությունը: Երեւանի քաղաքապետարան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր