00:00:00

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում

15:01, 27 ապրիլ 2020

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 59 հիվանդը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող 59 հիվանդներից զատ 11 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 10 անձ առողջացել և դուրս է գրվել, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 277 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 686 նմուշառում։ Ռիսկերի և շփումների բացահայտման և մեկուսացման աշխատանքներն իրականացվում են շարունակաբար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր