00:00:00

Հրդեհ հյուրասենյակում․ տան բնակիչը մահացել է

12:33, 27 ապրիլ 2020 Պատահարներ

Ապրիլի 27-ին, ժամը 07:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 20-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում, ինչի հետևանքով մահացել է տան բնակիչը (Սմբաթ Մ., ծնված 1969 թ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:09-ին, մարվել՝ 08:14-ին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը գյուղացիները մահացածի այրված դին դուրս են բերել տանից: Այրվել է հյուրասենյակում գտնվող մահճակալը՝ ամբողջությամբ և  հատակը (մոտ 7 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր