00:00:00

Քարաթափում Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին

10:11, 27 ապրիլ 2020 Պատահարներ

Ապրիլի 27-ին, ժամը 05:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող  ավտոճանապարհին՝ «Չարքանդ» կոչվող տարածքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 11-րդ կմ-ին. տարբեր մեծության քարեր (մոտ 30 խմ) թափվել են ավտոճանապարհի երթևեկելի հատված, ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհը և հեռացրել են մանր քարերը. ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր