00:00:00

Վթար Վանաձորում. «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է մայթեզրին

15:43, 26 ապրիլ 2020 Պատահարներ

Ապրիլի 26-ին, ժամը 00:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 7 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրավական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մյասնիկյան փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վահե Ս., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և հայտնվել մայթեզրին։
Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ճանապարհի երթեւեկելի հատված։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր