00:00:00

Քարաթափում Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին. ճանապարհը երկկողմանի անցանելի է

17:48, 26 ապրիլ 2020 Պատահարներ

Ապրիլի 25-ին, ժամը 15:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. առկա է նոր քարաթափման վտանգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ). ճանապարհը երկկողմանի անցանելի է։ Ճանապարհի մաքրման աշխատանքները կիրականացվեն համայնքապետարանի կողմից: Փրկարարների օգնության կարիք չի առաջացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր