00:00:00

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. հսկայական ժայռաբեկորները պոկվել ու թափվել են բնակչի տան վրա. ժամանել են մեծ թվով փրկարարներ

10:55, 26 ապրիլ 2020 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղում հսկայական ժայռաբեկորը պոկվել և ընկել է բնակչի տան տանիքին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Հակոբ Սարգսյանի, վարչության պետի տեղակալ Հարություն Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ մի քանի հսկայական կտորներ ժայռից պոկվել և թափվել են բնակչի տան վրա՝ վնասելով տանիքը, պատերը, այգում տեղադրված մեղվի փեթակները, ինչպես նաև ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Ժամանել է նաև Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր