00:00:00

Գորիսում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և բախվել պատին

10:43, 26 ապրիլ 2020 Պատահարներ

Ապրիլի 25-ին, ժամը 23:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 62 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi Lancer» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդվարդ Մ., ծնված 1994 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և բախվել պատին. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր