00:00:00

Տեխասում եւ Օկլահոմայում հզոր տորնադոյի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել

13:59, 23 ապրիլ 2020 Պատահարներ

Չորեքշաբթի ԱՄՆ-ի Տեխաս եւ Օկլահոմա նահանգներում հզոր տորնադոյի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել, հայտնում է Fox News-ը: Հաղորդվում է նաեւ պատճառված վնասի մասին: Արտակարգ իրավիճակների կառավարման տնօրեն Ռոբերտ Չեյնիի խոսքով` Օկլահոմայում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս մի տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է: Տեխասի Փոլկ շրջանում աղետի հետեւանքով առնվազն երեք մարդ է մահացել, 30-ը մարդ վնասվածքներ է ստացել: Փոլկ շրջանում տուժածների թվում մի տղա կա: Փոլկի շրջանային դատարանը հռչակագիր է տարածել աղետի մասին` «կյանքին, առողջությանը եւ սեփականությանը սպառնացող զգալի վտանգի կապակցությամբ»: Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ իր գրասենյակն աշխատում է տեղական ուժերի հետ համատեղ` տորնադոյից տուժած շրջաններին անհապաղ օգնություն ցուցաբերելու համար: Նահանգում արդեն արձագանքման խմբեր եւ բժիշկներ են աշխատում: ԱՄՆ-ի Օդերեւութաբանական ծառայության տվյալներով` տորնադոն Տեխասում վրա է հասել 18:00-ի սահմաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր