00:00:00

14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո «Հայփոստի» կառավարումն անցել է մեր նախարարությանը. Հակոբ Արշակյան

10:52, 22 ապրիլ 2020

14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո Հայփոստի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայփոստի կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Հայփոստը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, եւ առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն նոր` քաղաքացիակենտրոն սկզբունքներով։ Պրն․ Կարապետյանին հաջողություն եմ մաղթում։ Ի գո՛րծ, դեպի նորանոր ձեռքբերումներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր