00:00:00

Վրաստանի հեռուստաաշտարակը լուսավորել են Հայաստանի դրոշի գույներով

10:18, 22 ապրիլ 2020

Ի նշան կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության նախօրեին Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի պետական դրոշի գույներով, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: «Այս պայքարում մենք կանգնած ենք ձեր կողքին: Համավարակը միասին կհաղթահարենք»,- սա Վրաստանի ուղերձն է հայ ժողովրդին, նշում է Թբիլիսիի քաղաքապետարանը: Մայրաքաղաքի իշխանությունները Թբիլիսիի գլխավոր տեսարժան վայրերից մեկը լուսավորում են՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում տարբեր երկրների աջակցություն ցույց տալու համար: Թբիլիսիի հեռուստաաշտարակն արդեն լուսավորվել է Իտալիայի, Իսպանիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Գերմանիայի եւ Ադրբեջանի դրոշների գույներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր