00:00:00

Շղթայական ավտովթար Երևանում. «Ալմաստ» գործարանի մոտ բախվել է 6 ավտոմեքենա. կան վիրավորներ

23:37, 21 ապրիլ 2020 Պատահարներ

Քիչ առաջ խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանի հարևանությամբ բախվել է 6 տրանսպորտային միջոց, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկութունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մեքենաներից մի քանիսը եղել են կայանված:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր