00:00:00

Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Քրեակատարողական ծառայության վարույթ չի ընդունվել

23:09, 21 ապրիլ 2020

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված դատական հայցն ընդդեմ Քրեակատարողական ծառայության: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական-տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայտնել էր, որ հայցվոր կողմը պահանջում է կանխել նրա իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես, անմարդկային վերաբերմունքը եւ խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Օրբելյանը հայտնել էր նաեւ, որ միաժամանակ երկու հայց են ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության եւ Վարչական դատարան։ Արամ Օրբելյանը նշել էր, որ իրենց հայցադիմումների հիմք է հանդիսացել նաեւ միջազգային կառուցների՝ ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարների, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունները, որ պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր