00:00:00

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դատարանին կներկայացնի չորրորդ նամակը

22:45, 21 ապրիլ 2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի երրորդ դիմումին Երեւան քաղաքի դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ալսանյանը պատասխանել է, որն ըստ պաշտպանի՝ չի համարվում պատասխան, նա պատրաստվում է վաղը չորրորդ նամակն ուղարկել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ «Այդտեղ իրականում պատասխան չկար, գրված էր՝ տեղեկացվել եք, որ ամսի 17-ին Աննա Դանիբեկյանը վերադառնալու է, ձեր հարցերը կարող եք ուղղել իրեն։ Չորրորդ հարցումը կուղարկեմ վաղը»,- ասաց նա։ Անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի երկրորդ անգամ արձակուրդ գնալուն՝ Խուդոյանն ասաց. «Քրեական դատավարությունը Հայաստանում վերջին 2 տարում կատաստրոֆիկ վիճակում Է։ Դրա վերականգնելը բավական դժվար է լինելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր