00:00:00

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ պետական համակարգում «նախկինների» վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

22:28, 21 ապրիլ 2020

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով` պետական համակարգը նախկին իշխանության ժամանակ աշխատած և հեղափոխության շանսը չարաշահած մարդկանցից մաքրելու գործընթացն անընդհատ շարունակվում է։Այս մասին Սիմոնյանն ասաց ապրիլի 21-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Մաքրման գործընթացն անընդհատ ընթանում է։ Հարուցվող քրեական գործերը, հետախուզման մեջ գտնվող անձինք դրա վառ ապացույցն են։ Կարծում եմ, որ մոտ ապագայում էլ ավելի շատ նման օրինակների ականատես կլինենք»,- ասաց Սիմոնյանը։ Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում հեղափոխությունից հետո շանս է ստեղծվել նաև նախկին իշխանությունում աշխատած մի խումբ պետական պաշտոնյաների համար, որոնք կոռուպցիայի սիմվոլ չեն եղել, սակայն ոմանք այդ շանսը չարաշահել են, և պետական կառավարման համակարգից նրանց դուրս գալու ժամանակն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր