00:00:00

Ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ին 3 րոպե կղողանջեն եկեղեցիների զանգերը

21:45, 21 ապրիլ 2020

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ «Ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ին 3 րոպե կղողանջեն եկեղեցիների զանգերն ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Նույն ժամին հորդորում ենք քաղաքացիներին մարել բնակարանների լույսերը և պատուհանների մոտ միացնել հեռախոսի լույսը՝ այդպես միանալով «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային։ Այդ ընթացքում կհնչի Ռ. Պատկանյանի «Արի իմ սոխակ» երգը, և բոլորի հայացքը կուղղվի դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Միջոցառումը կհեռարձակվի նաեւ ուղիղ եթերում։ Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։
Ժամը 10:00-ից Ծիծեռնակաբերդ կայցելեն ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոնարհումի արարողությունը կուղեկցվի դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ: Հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի նույն օրը՝ 22:00-ին՝ պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ: Ծրագիրը կընդգրկի տարբեր ժանրերի՝ դասական և ժողովրդական ստեղծագործություններ, որոնք ուղիղ եթերով կհեռարձակվեն մինչև լուսաբաց»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր