00:00:00

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել

21:29, 21 ապրիլ 2020

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել։  Նիստն ընթանում է փակ ձևաչափով, մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցությունում վարչության նիստի գումարման և օրակարգի մասին տեղյակ են միայն վարչության անդամները։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն է։ Վարչության անդամ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու այլ պաշտոնյաներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր