00:00:00

Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա. Ռուբեն Ռուբինյան

20:36, 21 ապրիլ 2020

Արտգործնախարար Մնացականյանի այսօրվա անդրադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ համապարփակ էր ու առավել քան հստակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: «Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա։ Մեր սկզբունքային դիրքորոշումները վերջին երկու տարիներին բազմիցս բաց և անկեղծ արտահայտվել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանների առաջ: Հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում մեզ համար սկզբունքային առաջնայնություն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը։ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Արցախի մասնակցության։ Հակամարտությունը կարող է ունենալ բացառապես խաղաղ լուծում։ Հայկական կողմերը երբևէ չեն գնալու միակողմանի զիջումների։ Այն, ինչ ադրբեջանական կողմը դիտարկում է որպես տարածք, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն։ Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր