00:00:00

Սերգեյ Լավրովը` Հայաստան մատակարարվող գազի գնի մասին

17:10, 21 ապրիլ 2020

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուղիղ եթերում պատասխանել է Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի վերաբերյալ հարցադրմանը:
Նա նշել է. «Երբ գազի շուկայական սակագինը Հայաստանի, Բելառուսի համար երկու, երեք անգամ ցածր էր, դա ընկալվում էր որպես իրողություն: Ոչ ոք չէր ասում, որ դա քաղաքականություն է: Բոլորն ասում էին` այդպես էլ պետք է լիներ:
Ես կարծում եմ, որ գործընկերները պետք է տնտեսական առավելություն ունենան, դրանում կասկած չկա»…
Լավրովը նշել է, Հայաստանում խնդիրը, որը «խրենիկ» է եւ չի լուծվում տարիներ շարունակ, դա ներքին տարիֆներն են:
Խոսելով գործընկերային հարաբերությունների մասին` Լավրովը ակնարկել է նաեւ ռուսական ընկերություններին առնչվող դատական գործերի մասին, մասնավորապես Հարավ-կովկասյան երկաթուղիների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր