00:00:00

Դրական լուծված պատմություն. ՄԻՊ-ը մեկուսացումից հետ է վերադարձրել կնոջը

11:35, 21 ապրիլ 2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է արտակարգ դրության հատուկ ռեժիմում կատարված աշխատանքի եւս մեկ դրական լուծված պատմություն: «Արտակարգ դրության օրերի դրական ելքով պատմություններից մարդկանց առօրյա հոգսերի մասին... Ինձ էր դիմել մի քաղաքացի եւ տեղեկացրել, որ իր մորը տեղափոխել են մեկուսացման վայր եւ այդ պատճառով ընտանիքում իրենք խնդիրներ ունեն հիվանդ տատիկին խնամելու հարցում: Ընտանիքի պատմությունից պարզ էր, որ դիմումատուի մայրն աշխատում է արտադրամասերից մեկում, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի դեպք, բայց մայրը առանց այդ էլ մոտ մեկ ամիս չէր ներկայացել աշխատանքի, քանի որ պետք է խնամեր ծանր հիվանդություն ունեցող տատիկին։ Չնայած այդ փաստին՝ Ոստիկանության ծառայողները նրան մեկուսացման նպատակով տեղափոխել էին հյուրանոց եւ դրա հետեւանքով տատիկը մնացել էր առանց խնամքի եւ հայտնվել ծանր հոգեբանական վիճակում՝ հիվանդության սրման վտանգով: Բողոքը ստանալուց հետո իմ աշխատակազմն արագ կապ է հաստատել Առողջապահության նախարարության հետ, տարվել է անհրաժեշտ աշխատանք, որի արդյունքում էլ կարողացանք կնոջն արագ տուն վերադարձնել մեկուսացումից (ինչպես ընդունված է կոչել՝ ինքնամեկուսացման)։ Հ.Գ. Այս օրերին թեժ գծի զանգերը ոչ միայն 4 անգամ ավելացել են, այլ նաեւ ավելացել են արագ արձագանքում պահանջող գործերի թիվը. հիմա 10 ստացած զանգից 8-9 պահանջում է արագ արձանքում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր