00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 38 հանցագործություն. ընտանեկան բռնություն, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն

10:50, 21 ապրիլ 2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 38 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության ու յուրացման կամ վատնման՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 2, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 2-ական, ու սպանության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր