00:00:00

Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդեսը» շրջվել է. վարորդն ու ուղեւորները կարողացել են դուրս գալ մեքենայից

10:11, 21 ապրիլ 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 05։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ-Բեկ փողոցի թիվ 95 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Merсedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Մ., ծնված 1985 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով ուղեւորներ՝ Հովհաննես Ս.-ն (ծնված 1982 թ․) եւ Արմեն Մ.-ն (ծնված 1992թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։ Հովհաննես Ս.-ն եւ Արմեն Մ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր