00:00:00

Տնտեսվարող սուբյեկտը, որը չի ստացել ՀԴՄ կտրոններ, կարող է աջակցություն ակնկալել․ ՀՀ ՊԵԿ

22:30, 20 ապրիլ 2020

Եթե տնտեսվարող սուբյեկտը դիմել է ՊԵԿ, որպեսզի հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններ ստանա, սակայն նրան դրանք չեն տրամադրել, ապա նա նույնպես կարող է ստանալ կառավարության աջակցությունը։ Այս մասին ապրիլի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ «Նա կարող է առնվազն միջոցառումների 10-րդ փաթեթի շահառու դառնալ»,- նշեց պաշտոնյան։ Անանյանը հավելեց, որ Ազգային ժողովում քննարկվում է նաեւ օրենքի նախագիծ, որն ուղղված է ՀԴՄ կտրոնների հարցի կարգավորմանը առցանց առեւտրի դեպքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր