00:00:00

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը աշխատում է մշակույթը տնից հասանելի դարձնելու ուղղությամբ. հայտարարություն

23:36, 20 ապրիլ 2020

Մեկուսացման այս ժամանակաշրջանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը աշխատում է մշակույթը տնից հասանելի դարձնելու ուղղությամբ եւ տալիս է #BarevlaFrance խորագրով իր մշակութային օրերի մեկնարկը, որն ամբողջությամբ տեղի կունենա առցանց: Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի կցորդ Լենա Գյուլխասյանը։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկուսացման այս ժամանակաշրջանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը աշխատում է մշակույթը տնից հասանելի դարձնելու ուղղությամբ եւ տալիս է #BarevlaFrance խորագրով իր մշակութային օրերի մեկնարկը, որն ամբողջությամբ տեղի կունենա առցանց: Ամեն շաբաթ մեր ֆեյսբուքյան La Culture Française en Arménie էջում կներկայացնենք ֆրանսիական մշակութային հաստատությունների կողմից անվճար առաջարկվող ֆիմեր, համերգներ, ներկայացումներ, ինչպես նաեւ գրականության, պատմության, մշակութային ժառանգության եւ ճարտարապետության վերաբերյալ ռեսուրսներ: Կկազմակերպենք նաեւ բացառիկ հարցազրույցներ ֆրանս-հայկական մշակութային կյանքի գործիչների հետ: Ծրագիրը կհրապարակվի մեր La Culture Française en Arménie էջում ամեն երկուշաբթի: Ծրագրի մեկնարկը ազդարարող դեսպանի ուղերձը հասանելի է այստեղ `»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր