00:00:00

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետին

22:53, 20 ապրիլ 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվության ծառայությունից։ «Խորապես ցնցված եմ Նոր Շոտլանդիա նահանգում տեղի ունեցած վայրագ հանցագործության լուրից, որը 16 անմեղ զոհերի պատճառ դարձավ: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ եւ Կանադայի բարեկամ ժողովրդին այս աներեւակայելի բռնարարքի կապակցությամբ, որը պատուհասած COVID-19 համավարակի դեմ պայքարի օրերին ցնցեց բոլոր կանադացիներին: Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին եւ մտերիմներին փոխանցել սփոփանքի իմ խոսքերը՝ մաղթելով համբերություն եւ տոկունություն»,- նշված է վարչապետի հեռագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր