00:00:00

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի սպաները համալիր ստուգումներ են իրականացրել Եղեգնաձորի, Արմավիրի եւ Գյումրիի կայազորներում

21:57, 20 ապրիլ 2020

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները համալիր ստուգումներ են իրականացրել Եղեգնաձորի, Արմավիրի եւ Գյումրիի կայազորներում: ՊՆ-ից հայտնում են, որ ստուգվել են կայազորների զորամասերի ներքին ու պահակային վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակը եւ հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքը: Ուսումնական զորամասերում ապագա կրտսեր հրամանատարների համար անցկացվել են մեթոդագործնական ու ցուցադրական պարապմունքներ: Կայազորներում ընդհանուր վիճակը գնահատվել է լավ, իսկ առկա բացթողումների վերաբերյալ տրվել են անհրաժեշտ ցուցումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր