00:00:00

Գորիսի քաղաքապետի կողմից կատարված դեպքերի առթիվ թվով 2-րդ քրեական գործն է հարուցվել

20:43, 20 ապրիլ 2020

Ինչպես հայտնել էինք  Գորիսի քաղաքապետն  իր, իսկ սեփական պահեստում բռնի ուժով մի քանի ժամ ծեծել է քաղաքացուն և պահանջել 33 մլն դրամ:

 Գորիսի քաղաքապետի դեմ Գորիսի բնակիչ Գ.-ի ներկայացված բողոքի հիման վրա Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրնսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 322 հոդվածի 2-րդ մասով և Գուրգեն Հ.-ն ճանաչվել է տուժող:  Այս մասին  Armday.am-ին հայտնեց փաստաբան Յուրա Ավյանը:

«Բացի այդ՝ տուժողի կնոջ մերձավորների բնակարանի կադաստրային գործի ուսումնասիրությունից, որը փոխկապակցված է տվյալ գործի հետ պարզվել է, որ ՀՀ Կադաստրի Կոմիտեի Գորիսի մասնաճյուղ տուժողի կնոջ՝ Մ. Հ.-ի անունից մուտքագրված դիմումներից մեկը Մ.-ի փոխարեն ստորագրված է եղել այլ անձի կողմից, որի վերաբերյալ ներկայացվել է հաղորդում և նյութեր է նախապատրաստվում»,-հայտնեց  փաստաբանը:

Վերոգրյալ հաղորդման մասով Գորիսի ոստիկանության բաժանմունքի տեսուչի կողմից նյութեր է նախապատրաստվել, այդ թվում Գուրգեն Հ.-ի կինը(ում ստորագրությունը, կեղծվել էր)բացատրություն է տվել և հայտնել, որ նշված ժամանակահատվածում չի գնացել ՀՀ Կադաստրի Կոմիտեի «Գորիս» սպասարկման գրասենյակ և որևէ դիմում չի ներկայացվել, իսկ նշված դիմումում առկա ստորագրությունը իրենը չէ:

Ավայանի խոսքով՝ 16.04.2020թվականին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժանմունքի տեսուչի կողմից կայացվել է որոշում քրեական գործ հարուցելու և այն քննիչին հանձնելու մասին: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներով, այն է՝ Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը:

Մյուս գործով, որը քննվում է Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարվում այս պահին կատարվում է քննչական անհրաժեշտ գործողություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր