00:00:00

Վերսկսվել են «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինարարական աշխատանքները

17:04, 20 ապրիլ 2020

Սույն թվականի ապրիլի 13֊ից` պարետի համապատասխան որոշումից հետո (12 ապրիլի, 2020 N 37), լայն թափով վերսկսել են «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինարարական աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնող կապալառու ընկերություններին խնդրել ենք խստագույնս հետևել իրենց աշխատակիցների առողջական ընթացիկ վիճակին (ջերմաչափում և այլն), միևնույն ժամանակ նրանց ապահովել անհրաժեշտ պարագաներով՝ դիմակներով, ձեռնոցներով և ախտահանող նյութերով։ Իրականացնելով սոցիալական բնակարանաշինական ծրագիր՝ մենք նաև սոցիալական պատասխանատվություն ենք զգում մեր գործընկերների և, առհասարակ, հանրային առողջության պահպանման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր