00:00:00

ԱԺ աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ պատգամավորները թեստ կհանձնեն

13:52, 20 ապրիլ 2020

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 25-ին Ազգային ժողովի պատգամավորները պետք է «Նաիրի» բժշկական կենտրոնում նոր կորոնավիրուսային հիվանդության թեստ հանձնեն։ Մեր տեղեկություններով՝ պատգամավորներն այսօր են իմացել՝ թեստ հանձնելու մասին։ Մենք նաև տեղեկացանք, որ նման որոշումն իր պատճառներն ունի։ Բանն այն է, որ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել և հիմա որոշվել է, որ պատգամավորները պետք է թեստեր հանձնեն, քանի որ շփումներ են ունեցել աշխատակցի հետ։ ArmLur.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր