00:00:00

Հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի բնակչի դին՝ հրազենային վնասվածքով. կրակել են գլխին

13:28, 20 ապրիլ 2020 Պատահարներ

Ապրիլի 19-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 39-ամյա Է. Մ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ գյուղի «Սվքարե» կոչվող վարչական տարածքում մարդ է կորել: ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1961թ. ծնված Վ. Գ.-ն՝ 1954թ. ծնված Գ. Հ.-ի հետ միասին սինդրիկ հավաքելու նպատակով դուրս են եկել տնից և գնացել նշված տարածք, որտեղ Գ. Հ.-ն և Վ. Գ.-ն բաժանվելով իրարից պայմանավորվել են ժամը 17:00-ի սահմաններում հանդիպել նույն վայրում, սակայն Վ. Գ.-ն չի վերադարձել: Դիակի մոտ հայտնաբերվել է Վ.Գ.-ի որդու անվամբ հաշվառված երկփողանի որսորդական հրացանը։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր