00:00:00

Ժողովրդի անունից էլ քիչ խոսեք: Խաբել եք ժողովրդին․ Շարմազանով

13:23, 20 ապրիլ 2020

Սա լկտիություն ու քաղաքական անմեղսունակություն է։ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը ( չեմ բացառում, որ նաև հենց ինքը) ,անդրադառնալով Վեհափառի կողմից Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության առաջարկին,մի քանի խայտառակ և անհեթեթ դիտարկումներ է արել: Հոդվածագիրը հայոց Վեհափառի այդ առաջարկը դիտարկում է հարված Հայ եկեղեցու հեղինակությանը:
Եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իրոք այդպես է մտածում,ապա ողբամ ձեր վիճակը:   Ամենայն հայոց կաթողիկոսը առաջարկել է փոխել Արցախի հերոսի խափանման միջոցը,ով սպարապետ Վազգենի բնորոշմամբ եղել է «Հայաստանի և Արցախի միասնության խորհրդանիշը»:   Բայց սրանով զավեշտալի մեկնաբանությունների շարքը չի ավարտվում. կարծիք է հնչում,թե այդ դեպքում ինչու՞ Վեհափառը չի միջնորդում 65 տարին լրացած այլ կալանավորների խափանման միջոցը փոխելու համար: Սա ցինիզմ է,անդաստիարակություն,լկտիություն և քաղաքական անմեղսունակություն:   Խոսքը գնում է Արցախի պետական պաշտպանության նախկին նախագահի,Արցախի հերոսի,Արցախի և Հայաստանի նախկին նախագահի և վերջապես մի մարդու մասին,որը ծնկի է բերել ադրբեջանցիներին: Իսկ հայոց եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հեղինակության մասին դուք մի մտահոգվեք:   Ավելի լավ կանեք ձեր հեղինակության մասին մտածեք,որից շուտով որևէ բան չի մնա:   Ժողովրդի անունից էլ քիչ խոսեք: Խաբել եք ժողովրդին,սիրո ու համերաշխության փոխարեն` ատելություն և թշնամանք քարոզելով:   Հ.Գ.Ինչ ցանեք,այն էլ կհնձեք։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր